ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլը հայադավության, պետական դավաճանության ձագարափոսի մեջ ներքաշել է նաև ենիչերիներին և պաշտոնյաների՝ արդարադատության նախարարությունից-3

Նիկոլը հայադավության, պետական դավաճանության ձագարափոսի մեջ ներքաշել է նաև ենիչերիներին և պաշտոնյաների՝ արդարադատության նախարարությունից-3
09.05.2024 | 17:05

Սա հաղորդում է հանցագործության մասին

(սկիզբը` այստեղ)

Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամին՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը, իր ոհմակի հետ միասին, շարունակում է պետական դավաճանությամբ Ադրբեջանին հայկական բնակավայրերի, Հայաստանի տարածքների հանձնման գործընթացը: Ինչպես արդեն նշել ենք, նա պետական դավաճանության մեջ, որպես հանցակիցներ, ներքաշել է նաև հայ ոստիկանի համազգեստ հագած ենիչերիներին և Հայաստանի արդարադատության նախարարության համապատասխան պաշտոնյաներին:

Մասնավորապես նկատի ունենք նախարարության 2024 թ. ապրիլի 29-ի «Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի» վերտառությամբ պատասխան հայտարարության հեղինակին (հեղինակներին) և տվյալ հայտարարությունը հրապարակելու թույլտվություն կամ հանձնարարություն տված պաշտոնյային, որոնց բոլորի ինքնությունը մոտ ապագայում կպարզեն համապատասխան և անկախ իրավապահ մարմինները, երբ նրանց աշխատակազմերում այլևս քաղաքական պոռնիկներ չեն լինի:

Նախարարությունը Հայաստանի տարածքի որևէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ ընդունելով (չընդունել պարզապես չէր կարող), որ «այո՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով», միաժամանակ հեղինակել ու հրապարակել է այն կեղծիքը, թե «Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին»:

Հայաստանի ինքնիշխան տարածքի մասն այլ պետությանը հանձնելու օրինակներից մեկը 2024 թ. ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8- րդ հանդիպման արդյունքում կայացած ապօրինի պայմանավորվածություններով, դրանց հիման վրա ստորագրված անօրինական արձանագրությամբ, ականազերծման աշխատանքներով, սահմանասյուների տեղադրմամբ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից շուրջ 400 մետր հյուսիս-արևելք գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից, եկեղեցուց արդեն 17- 20 մետր այն կողմ ընկած տարածքն Ադրբեջանին հանձնելու սկսված գործընթացն է:

Ընդգծում ենք, որ, համենայն դեպս, հայկական կողմի վերոնշյալ հանձնաժողովները լինելով ընդամենը խորհրդակցական մարմիններ, չունեին Հայաստանի արտգործնախարարության 2024թ. ապրիլի 19- ի մամուլի հաղորդագրության մեջ նշված պայմանավորվածությունների և դրանց արդյունքում արձանագրություն ստորագրելու լիազորություն, իսկ այն, թե դրա համար նրանց մանդատ է տրվել, հակասում է Հայաստանի Սահմանադրությանը և օրենսդրությանը:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7- րդ հոդվածի 16- րդ մասի համաձայն, որի հիման վրա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի 2022թ. մայիսի 23-ի N 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությաև և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, «Վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին» (ընդգծումը՝ մերը):

Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը նույնպես խորհրդակցական մարմին է: Վերը շարադրվածով արդեն իսկ փաստվում է, որ նշված հանձնաժողովներին ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածությունների և դրանց հիման վրա արձանագրություն ստորագրելու մանդատ տալը նշանակում է ապրինաբար՝ վերոնշյալ օրենքով վարչապետին տրված իրավասությունների շրջանակից դուրս գալով, տվյալ խորհրդակցական մարմինները վերածել գործադիր մարմնի: Ակնհայտ է, որ հիշյալ հանձնաժողովները դուրս են եկել իրենց գործառույթի և իրավասությունների շրջանակից, ինչի մասին արդարադատության նախարարությունը լռել է՝ չտեսնելու տալով սույն աղաղակող փաստը:

Ոսկեպարի եկեղեցուն հարող տվյալ տարածքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է՝ համաձայն նաև Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (հաստատման) աշխատանքների անցկացման 1988թ. հունվարի 12- ի արձանագրությաև՝ հաստատված Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի և Ադրբեջանական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Մ. Մամեդովի ստորագրությամբ, ինչպես նաև տվյալ արձանագրության հիման վրա ԽՍՀՄ գեոդեզիայի և քարտեզագրության, քարտեզաբանության ինստիտուտում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներին վերաբերող բոլոր քարտեզագրական նյութերի, քարտեզների համապատասխան փոփոխությամբ:

Շնորհիվ Մովսիսյանի և Մամեդովի գլխավորած հանձնախմբերի, ինչպես նաև ռուսական հանձնախմբի համատեղ և երկարամյա աշխատանքի և դրա արդյունքում կազմված վերոնշյալ արձանագրության, Հայաստանին է վերադարձվել 14 451 հեկտար հողատարածք, որն Ադրբեջանը մինչ այդ վերագրել էր իրեն:

Ըստ Հ1- ի 2010թ. «Հող, ջուր, կրակ, օդ» փաստավավերագրական ֆիլմի , արձանագրության մեջ մի շատ կարևոր կետ էլ է մտցվել, ըստ որի, հողօգտագործողների միջև հետագա վեճերի համար իրավական հիմք կարող է հանդիսանալ միայն տվյալ արձանագրությունը: Վերոնշյալ ֆիլմում Վլադիմիր Մովսիսյանն ինքն է վկայում՝ «Մենք կարողացանք ամբողջ քարտեզագրական նյութերը ԽՍՀՄ գեոդեզիայի և քարտեզագրության, քարտեզաբանության ինստիտուտում բոլոր քարտեզները փոխել»:

Նույն ֆիլմում դարձյալ Մովսիսյանի վկայություն է առ այն, որ ինքն ադրբեջանական գերությունից վերադարձրել է Ոսկեպարի եկեղեցին:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ